Երեկ Էյֆելյան աշտարակը ներկվել է վարդագույնով: Նման լուսավորություն է տեղադրվել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում:
Բացի այդ, աշխարհի ամենաբարձր աշտարակներից մեկի վրա կհայտնվի այդ պայքարի գլխավոր խորհրդանիշը` վարդագույն ժապավենը:
«Վարդագույն հոկտեմբերի» միջոցառումները սկսվում են վաղը և ազդարարելու են այդ հիվանդության դեմ պայքարի մեկնարկի 20-ամյակը: