ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Էվելին Ֆարքասը կարճատեւ այցով ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։
Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հարցերով պատասխանատու Ֆարքասը բանակցություններ է վարելու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հանդիպումների թեման լինելու են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը։