տուն Քաղաքական Միջազգային Euronews-ը ներկայացրել է 2014-ի ամենասպասված թեմաներն ու իրադարձությունները

Euronews-ը ներկայացրել է 2014-ի ամենասպասված թեմաներն ու իրադարձությունները

117
0

606x341_250480

Euronews-ը 2014-ի նախաշեմին ներկայացրել է գալիք տարվա ամենահետաքրքիր և ամենասպասվող իրադարձությունների և թեմաների ցուցակը, որը հեռուստաալիքը ներկայացնում է World in 2014՝ Աշխարհը  2014-ին էջում: Այստեղ ներկայացնում են այն թեմաները և երկրները, որոնք առանձակի հետաքրքրության են արժանանալու Euronews-ի կողմից:

Euronews-ը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը վերջապես սատար կկանգնի Սիրիայի ժողովրդին և վերջ կդնի քաղաքացիական պատերազմին, որը ժամանակակից պատմության մեջ ամենադաժան մարդասիրական աղետն առաջացրեց: Նաև անդրադարձ կկատարվի Եգիպտոսին, Թունիսին և Լիբիային, Արաբական գարնան առաջին երկրներին՝ հույս ունենալով, որ այս երկրները կգտնեն ժողովրդավարության վրա հիմնված հասարակության կառուցման ուղին:

Ապա Euronews-ը կկենտրոնանա Իրանին և նրա միջուկային զենքին վերաբերող պայմանագրին, կներկայացնի դեպքերը Աֆղաստանում՝ հուսալով, որ 2014-ից շարունակվող ռազմական գործողությունները վերջապես ավարտին կհասնեն: Euronews-ը կներկայացնի իրադարձությունները Հնդկաստանում, ապա Չինաստանի և Ճապոնիայի մեջև տարածքային վեճի զարգացումները:

Այնուհետև Euronews-ը անդրադարձ կկատարի Եվրախորհրդարանի ընտրություններին: Անցնելով օվկիանոսը՝ Euronews-ը կլուսաբանի ԱՄՆ միջանկյալ ընտրությունները: Այստեղ կարևոր իրադարձություններից է նաև Բրազիլիայում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Euronews-ը հարց է բարձրացնում՝ արդյոք Շոտլանդիան դեռ կմնա՞ Մեծ Բրիտանիայի կազմում, և եթե այո, ապա որքա՞ն երկար: Հաջորդ հարցը, որին 2014-ը կպատասխանի, հետևյալն է՝ արդյո՞ք Լատվիան կդառնա ԵՄ-ի 18-րդ անդամ-երկիրը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here