Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի գլխավոր քարտուղար Էթյեն Մահչուպյանը կանչվել է դատարան։ Այս մասին հաղորդում է թուրքական Haber7 հեռուստաալիքը։
Մահչուպյանը դատարանում ցուցմունք է տվել երկրում անցած տարի ծագած կոռուպցիոն սկանդալային գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ոստիկանության և հատուկ ծառաությունների գործողությունների հետևանքով Թուրքիայում ձերբակալվել էին տասնյակ քաղաքական գործիչների որդիներ և գործարարներ, որոնք մեղադրվում էին խոշոր չափով կաշառքներ տալու, ինչպես նաև փողերի լվացման մեջ։
Այդ գործից հետո մի քանի նախարարներ հրաժարական տվեցին, նրանց միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքը առգրավվեց, սակայն, քանի որ Էրդողանն այս գործը որակել էր լրտեսական՝ իրական մեղավորների փոխարեն դատական աթոռին հայտնվեցին իրավապահները, իսկ միլիոնավոր դոլարները հետ վերադարձվեցին գործարարներին և նախկին նախարարներին։