ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր քննարկեց Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ուղղված դիմումը: Պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում ներկայացրել էր Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան մեկնաբանությունը:
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի գրառման տակ, որտեղ վերջինս քննադատել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հետևյալ բովանդակությամբ մեկնաբանություն էր թողնել. «Աչքերդ կհանեմ, լակո´տ»:
Նշենք, որ այսօրվա նիստին ներկա էր նաև Շուշան Պետրոսյանը, որը, սակայն նիստի ավարտից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Պատգամավորի պարզաբանումների հետ կապված մենկաբանություններ չտվեց նաև Էթիկայի հանձնաժողովի նորանշանակ նախագահ, Հանրապետական Խոսրով Հարությունյանը` նշելով քանի դեռ չկա որոշում, ապա հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև որևէ անդամ, իրավասու չեն մեկնաբանություն տալու:
Հարցի քննարկումը հետաձգվեց մինչև այս ամսվա վերջ:
Մարնամասները` տեսանյութում: