տուն Լուրեր Էթերի Ոսկանյանը իր հարսանեկան լուսանկարի մասին

Էթերի Ոսկանյանը իր հարսանեկան լուսանկարի մասին

123
0

Օրերս լրատվամիջոցներում լուսանկար էր հրապարակվել Էթերի Ոսկանյանի եւ դերասան Գոռ Եփրեմյանի մասնակցությամբ։

Վերնագրերում նշում էր, թե հրապարակվել է նրանց հարսանեկան լուսանկարը։ Էթերի Ոսկանյանը, սակայն, հայտարարել է, որ չի ամուսնացել եւ հրապարակված լուսանկարն ընդամենը կադր է ֆիլմից։

«Հարգելի ընկերներ, հարազատներ եւ պարզապես ծանոթներ։ Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որն իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ես չեմ ամուսնացել։ Դրանք պարզապես կադրեր են երկու տարի առաջ նկարահանված ֆիլմից։ Զգոն եղեք եւ մի հավատացեք ամենին, ինչ գրում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհին։

19