Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հասկացրել է, որ պատրաստ է գլխավորել հիմնական թիմը։
«Եթե ինձ առաջարկեին գլխավորել «Ռեալը»` ես հաստատ կհամաձայնեի։ Սակայն ներկայում այն ունի ճիշտ մարզիչ, որը գերազանց է կատարում իր աշխատանքը։
Ես շարունակում եմ մնալ ակումբում և սովորել։ Պատրա՞ստ եմ արդյոք ես նման աշխատանքի։ Նման բանի երբեք չես կարող պատարստ լինել, սակայն նույնիսկ այդ իրավիճակում կասես «այո»», — ասել է Զիդանը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։