տուն Քաղաքական Միջազգային Էստոնիայում ՆԱՏՕ-ի լրացուցիչ զորքերի տեղակայման պատճառը Ռուսաստանն է

Էստոնիայում ՆԱՏՕ-ի լրացուցիչ զորքերի տեղակայման պատճառը Ռուսաստանն է

92
0

estonia

Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ երկրում ՆԱՏՕ-ի լրացուցիչ զորքերի տեղակայման պատճառը «Ռուսաստանի ագրեսիվ պահվածքն է», հաղորդում է Ria Novosti-ն

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի լրացուցիչ զորքերի տեղակայմանը` ուզում եմ հիշեցնել, որ Էստոնիան ՆԱՏՕ-ի անդամ է, և մեր տարածքում այն դաշինքի զորքերն են, որի անդամ ենք հանդիսանում: Այո, դրանց թիվն ավելի մեծ է, քան մի քանի տարի առաջ: Սակայն պատճառը մենք չենք: Էստոնիան, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն պատճառը: Պատճառը Ռուսաստանի ագրեսիվ, սադրիչ և անկանխատեսելի պահվածքն է»,- ասել է նախարարը: