Էստոնիայի խորհրդարանում ավարտվել է երկրի նախագահի ընտրության գործընթացը: Նախագահի թեկնածուն մեկն էր՝ Քերսթի Քալյուլայդին: Կին թեկնածուն նախկինում զբաղեցրել է Եվրոպական հաշվիչ պալատում երկրի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Էստոնիայի բարձրագույն օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը:
Հաղթանակի համար նախագահի թեկնածուին անհրաժեշտ էր 101 ձայնից 68 ձայն. նրա օգտին քվեարկել է 81 խորհրդարանական: