տուն Լուրեր Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան

Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան

106
0

75645_b

ՀՀ նախագահի` փետրվարի 11-ի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):

Էսթերա Մկրտումյանի կենսագրական տվյալները․

Ծննդյան տարեթիվը և վայրը

Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երևանում

Կրթությունը

1993-1998թթ.  Իսպաներեն և անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեությունը

2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս

2012-2013թթ.  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ

2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար

Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար

2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ

1999-2002թթ.  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար

ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ

ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական

Պարգևներ

2012թ.  ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Օտար լեզուներ

Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ունի դուստր