Վենետիկի հանձնաժողովի՝ ՀՀ խորհրդարանական խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ԵՊՀ-ում ընթացող հանդիպմանը ներկա իրավաբան Արմեն Մազմանյանը կողմ չէ խորհրդարանական մոդելին անցմանը:
«Կառավարման ձև փոխելով` իշխանության կենտրոնացման տենդենցը դուք չեք կարող փոխել»,- ասում է նա,- «Ես ինքս սկզբունքային անհամաձայնություն ունեմ կայունության այդ մեկնաբանման հետ: Այդ մեկնաբանությամբ կայունությունը ինձ համար ասոցացվում է կայուն չզարգանալու, կայուն արտագաղթի հետ: Ես գտնում եմ, որ մեր մեր երկրին պետք է հակառակը: Մեր երկրում պետք է խրախուսվի այդ մեկնաբանմամբ ողջամիտ անկայունությունը: Մինչդեռ, կայունության այս կոնցեպտը հղի է ոչ միայն կայունությամբ, բայց նաև երկարատև առումով ճգնաժամածին է»:
Մանրամասները տեսանյութում։