տուն ժամանց Էրոս Ռամազոտիի համերգը չեղարկվեց. FORPOSTART PRODUCTION-ը փորձում է «փրկել» երևանյան համերգը

Էրոս Ռամազոտիի համերգը չեղարկվեց. FORPOSTART PRODUCTION-ը փորձում է «փրկել» երևանյան համերգը

101
0

12884433_834502259995482_110403598_n

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանալիք իր համերգները: Այդ մասին հայտնել էր ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srlընկերությանը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ցավում են, որ ս/թ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի համերգային շրջագայությունները Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում՝ տուրի ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

Ինչպես նշում է պրոդյուսերական ընկերությունը, ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի, «մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ որոնք պետք է ուղղվեին Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային մակարդակով կազմակերպելու ծախսերի վճարմանը»:

«Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոու, ինչպես որ նախատեսված էր, սակայն այդպես էլ չստացանք կայանալիք համերգների կազմակերպմանն ուղղված վճարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պրոդյուսերներն իրավունք ունեն դիմել դատարան՝ ռուսաստանյան պրոդյուսերի դեմ հայցով: Այս մասին araratnews.am-ին տեղեկացրեց Ֆորպոստարտ Փրոդաքշըն ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը. «Այժմ ես գտնվում եմ Մոսկվայում և սպասում եմ պաշտոնական հաստատման Անդրեյ Ագապովի կողմից: Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատականկարգով կպահանջենք Պատվիրատուի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև`բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի, բարոյական վնասի, մեր կազմակերպությանգործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում»։

Ընկերության գլխավոր տնօրենը ընդգծել է նաև՝ FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ կտեղեկացնի տոմսերի վերադարձի ամսաթիվը. այն կտեղադրվի կայքում՝ www.forpostart.ru.«Այս պահին FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ բանակցություններ է վարում արտիստի՝Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով «փրկել» երևանյան համերգը՝ ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները:

Համերգի չեղյալ հայտարարվելու դեպքում GLOBAL COMMUNICATIONS ընկերությունն անհապաղ պետք է ծանուցի այդ մասին կատարողին: Սակայն մենք պարոն Ա. Ագապովից ոչ մի հաղորդագրություն չենք ստացել: Նշված ծանուցումը ստանալուց անմիջապես հետո, անհապաղ կազդարարենք «Ենթագործակալներին» համերգի տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Լրացուցիչ հայտնում ենք, որ համերգի տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է GLOBAL COMMUNICATIONS ընկերության սեփականությունը»: