տուն Քաղաքական Միջազգային Էրդողանն ուզում է քաղաքական կյանքից դուրս թողնել ընդդիմությանը

Էրդողանն ուզում է քաղաքական կյանքից դուրս թողնել ընդդիմությանը

141
0

recep_tayyip_erdoganԹուրքիայի նախագահը հավանություն է տվել օրինագծին, որը կարող է քաղաքական կյանքից դուրս նետել եւ բանտ ուղարկել նրա ամենակոշտ քննադատներին, գրում է նորվեգական  VG կայքը:

Թուրքական բանակը հարավ-արեւելքում պայքարում է  ապստամբների դեմ, ԻԼԻՊ-ը Սիրիայի սահմանով հրթիռներ է արձակում, Անկարա եւ Ստամբուլ խոշոր քաղաքները բազմիցս գրոհի թիրախ են դարձել, իսկ թուրքական կառավարությունը ԵՄ-ի հետ սուր հակամարտության վիճակում է:

Բայց կա եւս մեկ թեմա, որն այժմ թիվ մեկն է քաղաքական բոլոր բանավեճերում. պատգամավորական անձեռնմխելիությունը:

Այս թեման առավելագույն ուշադրության է արժանացել երկրի սահմաններից դուրս, որովհետեւ արդեն երկու անգամ խորհրդարանում ձեռնամարտի պատճառ է դարձել: Այդ ամենը կարող է քաղաքական երկրաշարժ առաջացնել, որը գուցե փոխի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային եւ ազդի ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա:

Նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հավանություն է տվել օրինագծին, որը քրեական հետապնդման դեպքում խորհրդարանականներին զրկում է անձեռնմխելիությունից:  Այժմ խորհրդարանի 152 տարբեր պատգամավորի դեմ ընդհանուր առմամբ  799 գործ է հարուցված:

Էրդողանն անձամբ խոշորագույն ընդդիմադիր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարողլուի դեմ հայց է ներկայացրել: Բայց համարվում է, որ նոր օրենքի թիրախը նախ եւ առաջ կդառնա քրդամետ Խաղաղության եւ ազատության կուսակցությունը (ԽԱԿ), հայտնում էInosmi-ն: