Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները: Էրդողանը Մերկելին նոր տվյալներ է հաղորդել թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին: