«Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ ավելի մեծ խղճահարություն է հանդես բերվում կետերի, փոկերի և կրիաների, քան 23 միլիոն սիրիացիների ճակատագրի նկատմամբ: Ցավում եմ նրանց համար, ովքեր սեփական հարմարավետությունը և բարեկեցությունն ավելի բարձր են գնահատում մարդկանց գոյատևման համար պայքարից: Ցավում եմ նրանց համար, ովքեր նայում են փախստականների գրպաններին և զարդարանքներին: Այդ ամենը գաղութարարության և ստրկության ժամանակաշրջանի մտածելակերպ է»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Բանգլադեշում «Ջամաթ-ի-Իսլամ» կուսակցության առաջնորդ Մոտիուրա Ռահման Նիզամիի մահապատժի վրա:
«Ավելորդ բառերի կարիք չկա, թող բռնակալները լինեն դժոխքում: Ինչ-որ մեկը բարձրացրե՞ց իր ձայնը: Ոչ: Բարձրացրի՞ն իրենց ձայնը նրանք, ովքեր պնդում են, որ հավատում են ժողովրդավարությանը: Ոչ: Սակայն եթե այդպիսի բան տեղի ունենար Արևմուտքում, փոթորիկ կբարձրանար: Սակայն այն փաստը, որ զոհվածը մուսուլման էր, մուսուլման առաջնորդ, բոլորը միայն քմծիծաղ տվին և ծափահարեցին, ինչպես դա եղել է Սիրիայի դեպքում»,- ասել է Էրդողանը` հիշեցնելով 73-ամյա քաղաքական գործչի մահապատիժը: