տուն Քաղաքական Միջազգային Էրդողանն առաջարկում է սիրիացի փախստականների համար նոր քաղաք կառուցել Սիրիայի տարածքում

Էրդողանն առաջարկում է սիրիացի փախստականների համար նոր քաղաք կառուցել Սիրիայի տարածքում

83
0
erdogan-odrekao-bih-se-i-vlastitog-djeteta-ukoliko-bi-bilo-umijesano-u-kriminal Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում նոր քաղաք կառուցել փախստականներին տեղակայելու համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Նոր քաղաքի ենթակառուցվածքները կստեղծի Թուրքիան, իսկ շինարարական աշխատանքները կիրականացվեն միջազգային հանրության աջակցությամբ: Մենք կկարողանան այնտեղ տեղավորել նրանց, ովքեր ստիպված էին լքել Սիրիան, ներառյալ նաև նրանց, ում ընդունել է Թուրքիան»,-ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ նոր, 4500 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող քաղաքի ճարտարապետությունը կարող է համապատասխանել տեղի ավանդույթներին:

«Ի հակադրություն Արևմտյան երկրների՝ Թուրքիայի դռները նախկինի պես բաց են լինելու փախստականների համար: Սակայն պետք է ավելի գիտակից լինել ու այդ խնդիրը լուծել համախմբվելով»,-ասել է Էրդողանը:

Թուրքիան արդեն 2.7 մլն փախստականներ է ընդունել, իսկ Եվրամիությունը՝ 2 մլն: