տուն Քաղաքական Միջազգային Էրդողանն ահաբեկչական է անվանել Սիրիայի քրդական կառույցներին

Էրդողանն ահաբեկչական է անվանել Սիրիայի քրդական կառույցներին

78
0

Erdogan_200412Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ի պատասխան ԱՄՆ-ի այն հավաստաիացմանը, որ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ կռվող քրդական Դեմոկրատական միասնություն կուսակցությունն (PYD) ու Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ (YPG) կառույցն ահաբեկչական չեն համարում, հայտարարել է, որ «PYD-ն եւ YPG-ն ահաբեկչական կազմակերպություններ են»:

Ինչպես հաղորդում է թուրքական Demokrat Haber կայքը, այս մասին Էրդողանը հայտարարել է տոնական նամազից հետո լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ:

«PYD-ն, YPG-ն եւ PKK-ն (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպություններ են: Այդ մենք ենք նրանցից տուժում: Կարծում եմ ԱՄՆ-ն կվերագնահատի իր այդ սխալ տեսակետը: Մենք ԻՊ-ին էլ ենք ահաբեկչական ճանաչում», -ասել է Էրդողանը` նշելով, որ նրանք բոլորը կռվում են ամերիկյան  եւ եվրոպական զենքերով:

Արեւմտյան մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Թուրքիան թիկունքային աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ զենք եւ ռազմական սպառազինություն է մատակարարում ԻՊ-ին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ օդային հարվածներով օժանդակելու է այդ ահաբեկչական կառույցի դեմ ցամաքային ռազմական գործողություններ իրականացնող PYD- եւ YPG-ի մարտիկներին: