տուն Քաղաքական Միջազգային Էրդողանի որդին փախե՞լ է Թուրքիայից

Էրդողանի որդին փախե՞լ է Թուրքիայից

135
0

116868_src

Թուրքական Cumhurriyet թերթի փոխանցմամբ` սոցիալական կայքերում տեղեկություններ են հայտնվել, որոնց համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը փախել է երկրից:

Թերթի կողմից իրականացված լրագրողական հետաքննության ընթացքում հաստատվել է, որ Բիլալ Էրդողանը տեղափոխվել է Իտալիա:

Բիլալ Էրդողանը 2007 թվականին սովորել է Բոլոնիայում և, ըստ որոշ տեղեկությունների, վերադարձել Թուրքիա: Սակայն վերջերս նա նորից վերադարձել է Բոլոնիա և վերսկսել ուսումը:

Հաղորդման մեջ նաև նշվում է, որ նախագահ Էրդողանն Իտալիայի կառավարությանը խնդրել է թիկնապահներ տրամադրել իր որդուն: