Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ Էրդողանը, որն ասպիրանտուրայում սովորելու նպատակով անցած տարվա հոկտեմբերին Իտալիա էր տեղափոխվել, անվտանգության նկատառումներից ելնելով, լքել է երկիրը, հաղորդում է Il Resto Del Carlino թերթը:
Նշվում է, որ Բիլալը Բոլոնիայից վերադարձել է Ստամբուլ` կնոջ ու երեխաների հետ:
«Մեր ընտանիքի անվտանգությունը նուրբ հարց է դարձել երկու կառավարությունների համար: Մի գեղեցիկ օր ես կվերադառնամ Բոլոնիա»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
Ըստ թերթի ունեցած տեղեկությունների` Բիլալի` Բլոնիայից հեռանալը պայմանավորված է ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլ նաև իտալիայում նրա դեմ սկսված հետաքննությամբ: