տուն Լուրեր Էրդողանի մասին սատիրիկ բանաստեղծությունը քրեորեն պատժելի չէ

Էրդողանի մասին սատիրիկ բանաստեղծությունը քրեորեն պատժելի չէ

64
0

big-ministrul-german-de-externe-apara-libertatea-de-circulatie-si-de-munca-in-europa

Գերմանացի դատախազները որոշում են կայացրել այն մասին, որ երգիծաբան Յան Բյոհերմանի սատիրիկ բանաստեղծությունը քրեորեն հետապնդելի արարք չէ` ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:

Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը:

Մայնց քաղաքի դատախազները հայտնել են, որ հանում են բոլոր մեղադրանքները Բյոհերմանից, ով 2016 թվականի մարտին հեռուստատեսությամբ Էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր ընթերցել: Դատախազների հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս ապրիլից տարվող հետաքննության ժամանակ իրենք չեն գտել անհրաժեշտ փաստեր, որոնք կապացուցեն 35-ամյա երգիծաբանի քրեական մտադրությունները: Ավելին, նրանք հայտարարության մեջ նշել են, որ «դա բնորոշ է սատիրայի ժանրի արվեստին»:

Բյոհերմանը, ով վերադարձել էր հեռուստաեթեր մայիսին, հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում, որ իր դիրքորոշումը որոշման վերաբերյալ կհայտնի հոկտեմբերի 5-ին: Նրա փաստաբանը, սակայն, քննադատել է կանցլեր Անգելա Մերկելին, ով բանաստեղծությունն անվանել էր «մտադրված վիրավորական»:

Որոշումը լայնորեն ողջունել են լրագրողները և սոցիալական ցանցերի գերմանացի օգտատերեր: «Սա միակ ճիշտ որոշումն է: Դա հստակեցնում է, որ Գերմանիայում սատիրայի ազատությունը վեր է բռնապետի նեղացկոտությունից»,- ասել է Գերմանիայի լրագրողների ասոցիացիայի ղեկավար Ֆրանկ Ուբերալը: