տուն Քաղաքական Միջազգային Էրդողանի դստեր դեմ մահափորձ է նախապատրաստվել

Էրդողանի դստեր դեմ մահափորձ է նախապատրաստվել

97
0

erdogan_newsdetail

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի դստեր՝ Սումեյուի դեմ նախապատրաստվել է մահափորձ։ Այս մասին հաղորդում է Sabah պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Մահափորձը նախապատրաստվում էր խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են հունիսի 7-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանի դուստրը կարող է մասնակցել ընտրություններին։ Թերթը գրում է, որ մահափորձը նախապատրաստել է Ֆեհուլլահ Գյուլենի շարժումը։ Դրա ղեկավարը, որը համարվում է Էրդողանի թիվ մեկ հակառակորդը, ներկայում բնակվում է ԱՄՆ-ում։