Թուրքիան ամեն հնարավորը կանի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը: Հաղորդում է Haber7 հեռուստաալիքը:
Նրա խոսքերով` «Իսլամական պետության» դեմ պայքարը չի սահմանափակվի ավիահարվածներով: Նա նշել է, որ այդ պայքարը պետք է մղվի ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:
Տեղեկացնենք, որ որոշ աղբյուրների համաձայն` Թուրքիայի իշխանությունները համագործակցում են իսլամիստների հետ Սիրիայի և Իրաքի տարածքում իրենց շահերը տարածելու համար: Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան գնում է իսլամիստների կողմից սև շուկա հանված նավթն ու դիզվառելիքը: