տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Իրանին` Եմենի պատերազմի համար

Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Իրանին` Եմենի պատերազմի համար

75
0

467633484

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը անթույլատրելի է համարել Իրանի՝ տարածաշրջանում գերակայություն ունենալու ձգտումը ։

«Իրանը ձգտում է տարածաշրջանում գերակայություն ունենալ։ Դա արդեն սկսել է նյարդայնացնել Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին և Պարսից ծոցի երկրներին։ Դա իրոք անթույլատրելի է, և Իրանը պետք է դա զգա», — ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ Ստամբուլում՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի և դաշնակիցների կողմից Եմենում սկսված ռազմական գործողությունները։

Թուրքիայի նախագահը Եմենում սկսված պատերազմի պատճառը «աղանդավորական» է համարել և Իրանին կոչ է արել դադարեցնել շիա ապստամբների աջակցությունը։

«Իրանը պետք է փոխի իր դիրքորոշումը։ Նա պետք է դուրս բերի իր զորքերը, որոնք ունի Եմենում, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում, հարգի այդ երկրների տարածքային ամբողջականությունը», — ասել է Էրդողանը։