Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելիորեն դրական է արտահայտվել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, որոնք վերջերս դժվար է հարթ անվանել. գրում է EA Daily-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Էրդողանը հայտարարել է, որ վերջին ժամանակահատվածում Թուրքիան և ԱՄՆ-ն առաջին անգամ վերադարձել են «նույն ալիքի վրա», և կողմերի միջև երկխոսությունը կշարունակվի:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ կողմերը ծրագրում են քննարկել Սիրիայում քրդերին ամերիկյան զենք մատակարարելու, իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության վերաբերյալ հարցեր: