Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կարողանա ապացուցել, որ նախագահական նոր պալատի ներքին հարդարման համար օգտագործվել է ոսկի: Այս մասին Էրդողանն ասել է TRT Haber-ին:
Էրդողանն ասել է, որ ընդդիմության առաջնորդը Քեմալ Քըլըջդարօղլուն չի կարողանա ապացուցել դա, և ինքը պետք է հրաժարական տա:
Ավելի վաղ Քըլըջդարօղլուն Էրդողանին մեղադրել էր նախագահական նստավայրի կառուցման համար մեծ գումարներ վատնելու մեջ: