տուն Լուրեր Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին փախստականների վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ

Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին փախստականների վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ

102
0

1476447990

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել ԵՄ-ին: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ փախստականների վերաբերյալ պայմանագրով Թուրքիան դեռևս միջոցներ չի ստացել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

«ԵՄ-ն մեզ 3 միլիարդ եվրո էր խոստացել, այդ 3 միլիարդից մենք ստացել ենք ընդամենը 179 միլիոն: Խոստացված գումարը մենք չենք ստանում, սակայն երկիր են շարունակում մուտք գործել բազմաթիվ փախստականներ: Մեզ համար միևնույն է՝ կստանա՞նք այդ գումարը, թե՞ ոչ: Մենք կշարունակենք ընդունել պայթյուններից փախչող մարդկանց»,- Անկարայում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը: