Եվրոպական երկրները շահագրգռված են Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեության օրիանականացմամբ։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Հաղորդում է Kanal7 հեռուստաալիքը։
Նրա խոսքերով՝ եվրոպական երկրներն ակտիվ աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» դեմ պայքարողներին, սակայն միաժամանակ աչք են փակում ՔԱԿ-ի գրոհայինների գործողությունների վրա։
Էրդողանի խոսքերով՝ նա տարբերություն չի տեսնում քուրդ և իսլամիստ գրոհայինների միջև։