Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ժամանակավորապես չի փոխանցել իր լիազորությունները ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալին:
Բանն այն է, որ Թուրքիայի սահմանադրությամբ Թուրքիայի նախագահը երկիրը լքելիս լիազորությունները ժամանակավորապես փոխանցում է խորհրդարանի նախագահին: Բայց քանի որ նորընտիր խորհրդարանն առայժմ չունի նախագահ, Էրդողանը լիազորությունները պետք է փոխանցեր ամենատարեց պատգամավորին, ով ներկայում Դենիզ Բայկալն է:
Այսօր Էրդողանը մեկնել է Բաքու և լիազորությունները փոխանցել է երկրի խորհրդարանի նախկին նախագահ Ջեմիլ Չիչեքին: