Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է արտահայտվել է թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառանալուց հետո: Նման տեղեկություն է հաղորդում թուրքական Zaman-ը:
«Մենք տարածաշրջանում ծայրահեղ լարված իրավիճակում ենք ապրում: 4 տարվա ընթացքում միջազգային հանրությունն այդպես էլ չապավինեց ողջախոհությանը: Շատ կարևոր է անհապաղ ոչ թռիչքային գոտի հայտարարել Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում և ապահովել այդ հատվածների անվտանգությունը: Նաև անհրաժեշտ է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել», — նշել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը հաղորդել է, որ այս հարցերը քննարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ՝ հավելելով, որ հոկտեմբերի 2-ին իր երկրի խորհրդարանի հավանությանը կներկայացվի հակամարտության գոտում թուրքական զինուժը կիրառելու մասին նախագիծը:
Թուրքիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ «Իսլամական պետությունն» «Ալ Քաիդայի» մի ճյուղն է, որը զենք է ձեռք բերել «Ալ Մալիկիի բանակի փախուստի հետևանքով»: