տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ

Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ

105
0

erdogan-yahudi-jpg20120622102441

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ՄԱԿ-ի 69-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնելու է ԱՄՆ, հրաժարվել է հանդիպել Համաշխարհային հրեական կոնգեսի՝ Ռոնալդ Լաուդերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ այս որոշման պատճառը հրեական կառույցի կողմից հանդիպման ժամկետի տեղափոխությունն է: Այս մասին հաղորդում է Թուրքիայի ղեկավարի մամլո ծառայությունը:

Համաձայն ծրագրի՝ Էրդողանի ու հրեաների հանդիպումը պետք է կայանար տեղական ժամանակով 10:45-ին Նյու Յորքում, սակայն Կոնգրեսի ներկայացուցիչները վերջին պահին պահանջել են տեղափոխել հանդիպումը:

Հիշեցնենք, որ Էրդողանին ուղեկցում են մի շարք նախարարներ, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն: