Գերմանական Die Welt-ը գրում է, որ գերմանական թոք շոուի ժամանակ բացահայտվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ լրագրողների ու հանդիսատեսի բացասական վերաբերմունքը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիային վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում՝ Անկարայի պարտավորությունները , որոնք նա ստանձնել է ԵՄ-ի առջև, միգրանտների խնդիրը, քրդական հարցը: Սակայն ամենաակտիվ քննարկումները ծավալվել են Թուրքիայում ազատ մամուլի հարցի շուրջ:
Քննարկման ժամանակ բանախոսները նաև կարծիք են հայտնել, որ Էրդողանը հնարավոր է հոգեբանորեն այդքան էլ ադեկվատ չէ. «Էրդողանը կլինիկական դեպք է, քանի որ այն մարդը, որը 2000 հոգու դեմ դատարան է դիմում, չի կարող ադեկվատ համարվել»,-ասել է հաղորդավար Ուլրիխ Կինցլեն: