տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը հայտարարել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների մասին

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների մասին

66
0

Erdogan-poobeschal---perelomat-ruki---svԹուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առաջիկա նոյեմբերի 1-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է ժամանակավոր կառավարություն ստեղծվելու մասին: Նա ասել է, որ եկող շաբաթվա սկզբին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կխնդրի ժամանակավոր կառավարություն ձեւավորել:

Հունիսի 7-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքներով բավարար քվեներ չստանալու պատճառով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կորցրել էր միանձնյա կառավարություն ձեւավորելու իրավունքը, ԱԶԿ առաջնորդ Դավութօղլուին չէր հաջողվել կոալիցիա կազմել խորհրդարան անցած երեք ընդդիմադիր` Ժողվորդահանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից ոչ մեկի հետ` երկրի կառավարման հարցում վերջիններիս առաջարկությունները չընդունելու պատճառով:

Թուրքիայի սահմանադրության համաձայն` ընտրություններից հետո երկրի նախագահի հանձնարարությամբ 45 օրվա ընթացքում կառավարություն չձեւավորվելու դեպքում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: