Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քրդական հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի տեսակետները մոտենում են, հաղորդում է Interfax-ը:
Էրդողանի խոսքերով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել են, որ չեն թողնի, որպեսզի Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծվի:
Էրդողանն ընդգծել է, որ այս պահին երկու երկրների տեսակետներն այս հարցում սկսել են մոտենալ միմյանց: