տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը հայրենիքի դավաճան է անվանել հակաբեղմնավորիչներ օգտագործողներին

Էրդողանը հայրենիքի դավաճան է անվանել հակաբեղմնավորիչներ օգտագործողներին

72
0

president-of-turkey

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը քննադատել է հակաբեղմնավորիչներ օգտագործողներին և դա որակել է որպես «հայրինիքի դավաճանություն»։ Այս մասին հաղորդում է Hurriyet-ը։

«Թուրքիային անհրաժեշտ է ունենալ դինամիկ երիտասարդ սերունդ, որպեսզի զարգանա։ Նոր սերունդը կարևոր է տնտեսական և հոգևոր առումներով։ Մեզ մոտ շատ տարիների ընթացքում դավաճանում էին հայրենիքին՝ ծնելիությունը կարգավորելով հակաբեղմնավորիչների միջոցով։ Ժողովրդին, փաստացի, ստերիլիզացրել էին, և մեր սերունդը սկսել էր ցամաքել», — ասել է Էրդողանը Ստամբուլում՝ ելույթ ունենալով երիտասարդների առջև։

Նա նշել է, որ մեկ երեխան ընտանիքում շատ տարօրինակ երևույթ է, երկուսը՝ մրցակցութոյւն է, երեքը՝ բալանսավորում է, չորսը՝ լիություն՛։ «Ալլահը հոգ կտանի մնացածի մասին», — եզրափակել է նա։

Ավեի վաղ Էրդողանն աբորտները հանցագործութոյւն էր որակել։