Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կառավարություն ձևավորել: Ինչպես «Ալ-Արաբիա» հեռուստաալիքն է հայտնում, Էրդողանը կարգադրել է արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ Դավութօղլուին չհաջողվեց կոալիցիոն կաբինետ ձևավորել մինչև վերջնաժամկետը` օգոստոսի 23-ը: Ընտրությունները պետք է անցկացվեն 90-օրյա ժամկետում այն պահից հաշված, երբ Թուրքիայի նախագահը համապատասխան որոշում կկայացնի: