Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամիս անկուսակցական մնալուց հետո անդամագրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կուսակցության շտաբ-գրասենյակում:
Կուսակցության կազմ երկրի նախագահի վերադարձը հնարավոր է դարձել ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Սպասվում է, որ մայիսի 21-ին կուսակցության հերթական նիստի ժամանակ Էրդողանը կընտրվի ԱԶԿ-ի նախագահ. պաշտոնը ներկայումս զբաղեցնում է երկրի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը:
Նախորդ Սահմանադրությամբ արգելվում էր Թուրքիայի նախագահին անդամակցել որևէ կուսակցության: