տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը Charlie Hebdo-ին մեղադրել է ռասիզմ տարածելու մեջ

Էրդողանը Charlie Hebdo-ին մեղադրել է ռասիզմ տարածելու մեջ

78
0

T

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շա: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

«Նրանք կարող են աթեիստներ լինել: Եթե նրանք իրոք այդպիսին են, ապա կհարգեին այն, ինչ սուրբ է ինձ համար: Եթե նրանք դա չեն անում, ապա դա պարզ սադրանք է, որը օրենսդրորեն պատժելի է: Այն, ինչ նրանք անում են, ռասիզմ և ատելության քարոզ է», — հայտարարել է Էրդողանը:

Բացի դրանից, նախագահը հավելել է, որ Թուրքիայում իսլամի մարգարեի ծաղրանկարների հրապարակումն անօրինական է:

Ավելի վաղ Էրդողանը կարծիք էր հայտնել, թե ֆրանսիական պարբերականի վրա հարձակման պատճառը «ռասիզմն է, ատելության լեզուն և իսլամաֆոբիան»: