տուն Լուրեր Էրդողանը Ալիևին հրավիրել է դստեր հարսանիքին

Էրդողանը Ալիևին հրավիրել է դստեր հարսանիքին

108
0

OLY-2020-IOC-MEETING-TUR-ERDOGAN

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է դստեր հարսանիքին, հայտնում haqqin.az-ը:

Բացի Ալիևից` Էրդողանը դստեր հարսանիքին հրավիրել է նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներին, որոնց թվում են Պակիստանի վարչապետ Նավազ Շերիֆը, Քաթարի շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին և այլոք:

Էրդողանի դուստր Սյումեյեյի հարսանիքը տեղի կունենա այսօր` մայիսի 14-ին Ստամբուլում: Նա ամուսնանում է հայտնի թուրք գործարար, անօդաչու թռչող սարքերի ստեղծման գծով ինժեներ Սելջուկ Բայրակթարի հետ:

Էրդողանի դստեր հարսանիքի կապակցությամբ Ստամբուլում ձեռնարկվել են անվտանգության արտակարգ միջոցառումներ: Անվտանգության ապահովման համար գործի են դրվել անգամ արբանյակներ: