Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան, ուր կմասնակցի ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 2015 թվականի նիստին: Այս մասին ասել է Ռուսաստանում Թուրքիայի նախագահ Ումիթ Յարդըմը:
«Էրդողանի այցը նախատեսված է խորհրդի շրջանակներում, որը 2015 թվականին ընդունելու է Ռուսաստանը», — ասել է դեսպանը` չբացառելով, որ Էրդողանն այլ այցեր էլ կունենա Ռուսաստան: Այսպես, այդ երկրի նախագահը հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 9-ին Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին, սակայն վերջնական որոշում դեռ ընդունված չէ: