տուն Քաղաքական Միջազգային Էր Ռիադում Աբդալլահ թագավորի մահվան կապակցությամբ սգո արարողություն է սկսվել

Էր Ռիադում Աբդալլահ թագավորի մահվան կապակցությամբ սգո արարողություն է սկսվել

82
0

1043962722

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Աբդալլահ բեն Աբդել Ազիզի մահվան կապակցությամբ սգո արարողություն է սկսվել: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ միջոցառումը սկսվել է Թուրկի բեն Աբդալլահի մզկիթում անցկացված համընդհանուր աղոթքից:

Նշվում է, որ հանգուցյալ միապետի մարմինն այժմ գտնվում է մզկիթում:

Սգո միջոցառումներին մասնակցելու են բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից: Մասնավորապես, արդեն հայտնի է, որ Սաուդյան Արաբիա է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հիշեցնենք, որ 90-ամյա միապետը, ով վերջին 4 տարվա ընթացքում մի քանի անգամ վիրահատվել էր, հիվանդ էր պնևմոնիայով և դեկտեմբերից գտնվում էր հիվանդանոցում: