Էր Ռիադը եւ տարածաշրջանի մյուս մայրաքաղաքները պետք Է դադարեցնեն Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունների պայմաններ թելադրելը:
Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդար անում կայացած մամուլի ասուլիսում:
«Հարկավոր Է թույլ տալ Սիրիայի մարդկանց՝ վարել երկխոսություն, պետք Է դադարեցնել քաղաքական երկխոսության պայմաններ թելադրելը: Սիրիայի սահմաններից դուրս գտնվող մարդիկ չեն կարող ասել՝ ինչպիսին պետք Է լինի բանակցությունների ելքը: Այն պետք Է որոշվի սիրիացիների կողմից բանակցությունների սենյակում, այլ ոչ թե տարածաշրջանի մայրաքաղաքներում, մասնավորապես, Էր Ռիադում»,-ասել Է նա՝ հավելելով, որ «սա սիրիական գործընթաց Է, եւ միայն սիրիացիները կարող են որոշումներ ընդունել»:
Զարիֆը փետրվարի 15-ից պաշտոնական այցով գտնվում Է Բրյուսելում: Երկու օրվա ընթացքում նա բանակցություններ Է վարել ԵՄ-ի ղեկավարների, մասնավորապես, հանրակցության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Կողմերը քննարկել են գլխավորապես Թեհրանի եւ Բրյուսելի համագործակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ձեռքբերումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: