տուն Լուրեր Էնգելը խորհուրդ է տվել Բաքվին դադարել սպառնալ Արցախ այցելողներին

Էնգելը խորհուրդ է տվել Բաքվին դադարել սպառնալ Արցախ այցելողներին

95
0

12572-itok=Uepgl34p

Դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը Հայաստանի միջով է. այս մասին ադրբեջանական  Azeri.today հրատարակության հետ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով իր դեմ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքը:

«Եթե անհրաժեշտ լինել տեղեկացնելու Ադրբեջանի ԱԳՆ-ին Ղարաբաղ այցելելու մասին, ես դա կանեի: Եթե հնարավոր լիներ ուղևորությունը կազմակերպել Ադրբեջանի տարածքով, ես դա էլ կանեի: Սակայն քանի որ դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը Հայաստանի միջով է, այս ամենն անիմաստ է»,- ասել է պատգամավորը:

Էնգելի խոսքով՝ ինքը երբեք չի խնդրի Ադրբեջան այցելելու հնարավորության մասին:

«Ես չեմ պատրաստվում խնդրել ինձ հանել «սև ցուցակից»: Ես չեմ խնդրի Ադրբեջան այցելելու հնարավորության համար, որպեսզի ինձ ձերբակալեն Ադրբեջանի ներքին իրավական նորմերին համաձայն, որոնք լրիվ հակասում են միջազգային նորմերին: Ադրբեջանը չի կարող շանտաժի ենթարկել ընտրված պաշտոնատար անձանց»,- ասել է Ֆրանկ Էնգելը՝ խորհուրդ տալով Բաքվին դադարել սպառնալ Արցախ այցելողներին:

Ավելի վաղ ներկայացրել էինք Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելի և իր հայ հարսնացու՝ Տաթև Մանուկյանի հետ հարցազրույցը: