տուն Լուրեր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է տվել

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է տվել

135
0

Աշոտ Մանուկյանը հրաժարական է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից, որի մասին կհայտարարվի ամանորյա տոներից հետո, այս մասին գրում է Asekose.am-ը:

Հրաժարականի բուն պատճառներն այս պահին հայտնի չեն, սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Աշոտ Մանուկյանը վերադառնալու է մասնավոր սեկտոր, որտեղ միշտ հաջող գործունեություն է ծավալել:

Հիշեցնենք, որ տարբեր տարիներին նա աշխատել է «Միցուբիշի» կորպորացիայում` խորհրդատու, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ, նաև վրացական «Թելասի» ԲԸ-ում` գլխավոր տնօրեն: