տուն Քաղաքական Միջազգային Էներգետիկ միջանցքով Ադրբեջանն ու Թուրքիան Արևելքը կապել են Արևմուտքի հետ. Էրդողան

Էներգետիկ միջանցքով Ադրբեջանն ու Թուրքիան Արևելքը կապել են Արևմուտքի հետ. Էրդողան

97
0

1024px-Baku_pipelines.svg

Թուրքիան և Ադրբեջանը, իրականացնելով համատեղ նախագծեր, ստեղծել են էներգետիկ միջանցք, որը կապում է Արևելքը Արևմուտքի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։

Նրա խոսքերով՝ դրա վառ ապացույցներն են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգիծը։ Ըստ Էրդողանի TANAP նախագիծը, որով մեծ քանակությամբ գազ է արտահանվելու Եվրոպա, նույնպես ունի էներգետիկ անվտանգության կարևոր նշանակություն։