Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտադիր է խորհրդարանին ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով սակագների հաշվարկները կարվեն ըստ սպառողների խմբերի:
«Բայց ամեն ինչ կարվի, որ այն չազդի, բացասական ազդեցություն չունենա ՀՀ արտադրության վրա։ Օրինագիծը մշակման փուլում է, նաև առաջարկվելու է, որ մինիմում 5 տարի ընդունված սակագները փոփոխման ենթակա չլինեն։ Օրենսդրական ձևով պահանջելու ենք, որպեսզի իրականացվի արտաքին աուդիտ: Այդ փոփոխություններով ՀԾԿՀ-ին կամ կառավարությանը պարտադրվելու է, որպեսզի ներգրավի անկախ աուդիտ` ամբողջ համակարգում: Թե կարգավորման, թե նաև ծառայությունների գնման և վաճառքի, ֆինանսատնտեսական և այլ հարցերով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը: