Երգիչ Էլվիս Փրեսլիի և դերասան Մարլոն Բրանդոյի դիմանկարները, որոնք արվել են նկարիչ Էնդի Ուորլհոլի կողմից, աճուրդում վաճառվել են 151.5 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Նյու Յորքի Christie’s աճուրդների տանը։
1963 թվականին արված Փրեսլիի դիմանկարի համար վճարվել է 81.9 մլն։ Այն ունի 2 մետր բարձրութոյւն, արված է մետաքսագրության ոճով, հիմք է հանդիսացել «Այրվող աստղ» ֆիլմի գովազդային ապստառը, որից էլ արվել է նկարը։
«Չորս Մարլոններ» նկարը ստեղծվել է 1966 թվականին։ Այն վաճառվել է 69.6 մլն դոլարով։ Ուորհոլն այս նկարը կատարելիս օգտագործել է «Վայրենի» ֆիլմից արված հատվածը։ Կազմակերպիչները նախատեսում էին յուրաքանչոյւր նկարի համար ստանալ 60 մլն դոլար։