Բրիտանացի թենիսիտ Էնդի Մարեյը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում բրիտանացին առավելության է հասել չեխ մարզիկ Թոմաշ Բերդիխի նկատմամբ: Խաղն ավատրվել է 4 սեթում 6:7 (6:8), 6:0, 6:3, 7:5 հաշվով:
Մարեյը եզրափակիչում կմրցի Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:
Նախկինում Մարեյը երեք անգամ խաղացել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում` 2010, 2011, 2013 թվականներին: