տուն Uncategorized «Էն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հանցավոր է». Գյումրիում հակատանկային ականներ են...

«Էն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հանցավոր է». Գյումրիում հակատանկային ականներ են հայտնաբերվել. galatv.am

66
0

98

Հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը, ինչպես հայտնի է, հատուկ պարապմունքներ է սկսել՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների մարտունակությունը:

Արագացված մարտական դասընթացներ մինչեւ մայիսի 6ը կանցկացվեն նաեւ Գյումրիում: Այսօր, երբ Վովա Վարդանովի գլխավորած խումբը վարժանքներ էր անցկացնում Գյումրու Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում, որն այնքան էլ հեռու չէ ռուսաստանյան զորամասից, վարժանքների մասնակիցները տարածքում հայտնաբերել են հակատանկային ականներ:

Տեղում մեզ Վովա Վարդանովը ներկայացրեց, թե ոչ բոլոր ականներն են հանել համապատասխան վայրից, դա համարում են մասնագետների գործը, ովքեր էլ պարզելու են նաեւ` դրանք ուսումնական, թե՞ մարտական ականներ են:

«Ականների վտանգավորությունն ինձ թվում է անիմաստ է անգամ նկարագրելը՝ հաշվի առնելով, որ սրանք հակատանկային ականներ են մոտ 5 կգ պայթուցիկ նյութը մեջը: Հիմա մենք 3 հատ հանել ենք, 4-րդը պայթուցիչ էր , որը ձգվում է ականի վրա ու դառնում է մարտական զենք, ու կարող է մի հատ 50 տոննանոց տանկ ոչնչացնել: Շատ վտանգավոր բան է, էն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հանցավոր է»:

Մանրամասներն՝ այստեղ: