տուն Լուրեր Էմոմալի Ռահմոնն այսուհետ կկարողանա անվերջ վերընտրվել Տաջիկստանի նախագահ

Էմոմալի Ռահմոնն այսուհետ կկարողանա անվերջ վերընտրվել Տաջիկստանի նախագահ

98
0

P

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը միաձայն հավանություն է տվել երկրի սահմանադրության փոփոխություններին, որոնք գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին թույլ կտան անվերջ վերընտրվել նախագահ, հաղորդում է TASS-ը:

Հաղորդվում է նաև, որ օրինագծի տեքստն ուղարկվել է երկրի Սահմանադրական դատարան: Հիմա որոշվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը: