տուն Լուրեր Էմմա Ուոթսոնը մեկամյա դադար է վերցնում հանուն ֆեմինիզմի

Էմմա Ուոթսոնը մեկամյա դադար է վերցնում հանուն ֆեմինիզմի

98
0

emma

Բրիտանացի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Էմմա Ուոթսոնը դերասանական գործունեությունից մեկամյա դադար կվերցնի, հաղորդում է The Telegraph-ը:

Այս ժամանակահատվածում դերասանուհին մտադիր է ֆեմինիզմ ուսումնասիրել: Մասնավորապես, Ուոթսոնը մտադիր է HeForShe շարժման զարգացմամբ զբաղվել:

Ինչպես հայտնել է դերասանուհին` նա մտադիր է կենտրոնանալ երկու բանի վրա` զբաղվել ինքնազարգացմամբ և լսել աշխարհի տարբեր կանանց: